Request edit access
Ծնողների պարտավորվածության փաստաթուղթ միջնակարգ և միջանկյալ դպրոցի կրթական ծրագրերի համար (6-12-րդ դասարաններ)
ԿԱՐԵՎՈՐ ՆՇՈՒՄ. ԾՆՈՂԻ ՊԱՏԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՊԵՏՔ Է ԼՐԱՑՆԵԼ ԸՆՏԱՆԻՔԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ  

Այս ընտրությունը վերջնական է, եթե հարցաթերթիկի արդյունքների հիման վրա, դպրոցական շրջանը կարիք չունենա վերակազմավորելու կրթական ծրագրերը:  Կարևոր է հասկանալ նաև, որ երաշխիք չկա, որ ձեր երեխան կմնա իր նույն ուսուցչի հետ:

Խնդրում ենք սեղմել այս հղումը, չորեքշաբթի, հոկտեմբերի 21-ի երեկոյան դպրոցները բացելու վերաբերյալ կայացած հանդիպման նյութերի հետ ծանոթանալու համար.
https://www.burbankusd.org/cms/lib/CA50000426/Centricity/Domain/4/BUSD%20Reopening%20Update_102120_English.pdf

Հավելյալ տեղեկություն ստանալու համար սեղմել այս հղումը տեսաժապավենը դիտելու համար. https://youtu.be/kyO53qoIgxQ 

*****Հարցաթերթիկը պետք է լրացնել մինչև ուրբաթ, 2020 թվականի հոկտեմբերի 30-ը: *****

Հիմնվելով առողջապահական ընթացիկ հրահանգների վրա, դպրոցական շրջանն առաջարկում է երկու տարբերակ.

1.) Հիբրիդ կրթական ծրագիր.

     - ներառնում է 4 կես օրով անձամբ դպրոց հաճախելու ծրագիր և 4 կես օրով հեռակա ուսուցման ծրագիր, իսկ ուրբաթ օրերը լրիվ օրը՝ հեռակա ուսուցման ծրագիր:  
     - Աշակերտները կտեղավորվեն առավոտյան (8:00 - 11:10) կամ կեսօրից հետո (11:50 - 3:00) հերթափոխներում:

     - Դպրոցի բուֆետում ճաշ չի մատուցվի: Անվճար և զեղչված գնող սննունդ գնող աշակերտները այլ կերպ կստանան իրենց սնունդը:

     - Հերթափոխների արանքում դադար կտրվի դասասենյակները ախտահանելու նպատակով:
Ամենօրյա քայլեր.

     - Տանը ստուգել ախտանշանները (ջերմություն, տենդ, հազ, շնչահեղձություն, շնչակտուր լինել, հիվանդ անձի հետ շփում), չափել ջերմությունը և լրացնել առողջապահական հարցաթերթիկը:

     - Աշակերտները պետք է դպրոց մտնեն նախապես նշանակված դարբասից, նրանք պետք է միշտ օգտվեն այս նույն դռնից շփումը նվազեցնելու համար:

     - Դպրոց ժամանելիս, աշակերտները և աշխատակազմը պետք է դիմակ կրի և պահպանի ֆիզիկական հեռավորության կանոնները:

     - Դպրոցում եղած ժամանակ, պետք է միշտ դիմակ կրել, որը կծածկի քիթն ու բերանը:

     - Աշակերտները պետք է բերեն իրենց դիմակները, բայց այն չունենալու կորցնելու կամ աղտոտվելու դեպքում կտրվի նորը:

     - Դիմակ կրելու օրենքներին չենթարկվող աշակերտները կուղարկվեն ադմինիստրատորի մոտ:

     - Ամեն օր, դպրոց մտնելուց առաջ պետք է չափենք երեխաների ջերմությունը:

     - Դպրոց մտնելուց առաջ պետք է չափենք նրանց ջերմությունը: Եթե երեխայի ջերմությունը  100.4° Ֆերինհայթ է կամ ավելի բարձր, ապա երեխայի ջերմությունը ևս մեկ անգամ կչափվի բուժքրոջ գրասենյակում՝ հաստատ համոզվելու համար, որ այն է նորմայից բարձր: Եթե 2 անգամ չափելուց հետո, հաստատվի, որ ջերմությունը 100.4° Ֆերինհայթից բարձր է, ապա ծնողը պետք է անմիջապես տուն տարի երեխային:  

     - Աշակերտները կնստեն իրարից 6 ոտքաչափ հեռու տեղադրված նստարաններին: Եթե 6 ոտքաչափ հնարավոր չէ պահպանել, ապա նստարանները իրարից կբաժանվեն միջնորմով:

     - Աշակերտները կնստեն մեկ ու մեջ տեղադրված նստարաններին: Աշակերտների հաջորդ խումբը կնստի չօգտագործված նստարանների վրա, որոնք ազատ էին մնացել անցած դասի ընթացքում:  

     - Նստարանները կախտահանվեն յուրաքանչյուր օգտագործումից հետո:

  - Հարատև շփման մակերեսները, որոնցից են դռան բռնակներն ու լույսի անջատիչները, կանոնավոր կերպով կմաքրվեն աշխատակիցների կողմից:  

     - Յուրաքանչյուր դասասենյակում տեղադրված կլին ձեռքերի ախտահանիչ նյութի մի մեծ շիշ:  

     - Աշակերտները կարող են մեկ անգամ օգտվել զուգարանից և սնունդ ուտելու դադար չի հատկացվի:

  - Դպրոցում կպահպանվի միակողմանի երթևեկություն: Միջանցքներում և աստիճանների վրա, երեխաները պետք է նույն ուղղությունով շարժվեն, որպեսզի չկարողանան երես առ երես բախվել մեկը մյուսին:  

     - Միակողմանի երթևեկության նշանները տեղադրված են գետնին, պլակաների և ցուցանակների միջոցով:

  - Դպրոցի աշխատակազմն անընդհատ կհիշեցնի աշակերտներին, թե ինչպես շարժվել դպրոցում և պահպանել ֆիզիկական հեռավորություն:

     - Դպրոցի շրջակայքում տեղադրված են ձեռքերի ախտահանիչ կետեր:

     - Խմելու ջրի ծորակները միայն շշի մեջ ջուր լցնելու համար են: Աշակերտները չեն կարող անմիջապես ծորակից ջուր խմել: Նրանք պետք ջրի շիշ բերեն իրենց հետ ամեն օր:

     - Զուգարանների տարողությունը կախված կլինի նրա մեծությունից: Յուրաքանչյուր զուգարանի դռան մոտ վերահսկիչը կհսկի թե միաժամանակ քանի աշակերտ է օգտվում զուգարանից:  

    - Աշակերտները չեն կարող օգտվել զուգարանից դասերի միջև ընկած ժամանակ, որպեսզի կարողանանք վերահսկել զուգարանում եղած աշակերտների թիվը:
     - Զուգարաններում հարատև հպվող մակերևույթները կախտահանվեն, հավաքարարի կողմից, օրական 3 անգամ «Առավոտյան ցող» ախտահանիչ նյութով, իսկ շաբաթը մեկ անգամ՝ ախտահանիչ հատուկ նյութով:
     - Գլխավոր գրասենյակի ելքն ու մուտքը սահմանափակելու համար, երեխաները կնտնեն գրասենյակ միայն բուժքրոջը տեսնելու համար:

     - Ադմինիստրատորների, խորհրդատուների և գրասենյակի անձնակազմի հետ շփվելիս կհանդիպեն բացօդյա վայրում ֆիզիկական հեռավորություն պահպանելու համար: Այն աշակերտները, ովքեր ցանկանում եմ հանդիպել գրասենյակում, պետք է ժամադրություն վերցնեն առցանց հանդիպելու կամ նշանակված վայրում հանդիպելու համար:

     - Տուն գնալիս - Դարբասի մոտ սպասելիս, երեխաները պետք է դիմակ կրեն և պահպանեն ֆիզիկական հեռավորության կանոնները:

2.) 100% հեռակա ուսուցման ծրագիր.  

     - 6-րդ դասարանի աշակերտները կմնան իրենց բնակության դպրոցում, բայց կարող է նույն ուսուցիչ ունենան, որը կդասավանդի APEX ուսումնական ծրագրով: Աշակերտները կունենան միաժամանակ մեկ դասընթաց:

     - Անկախ ուսուցման ակադեմիան (ILA) 7 -12-րդ դասարանների համար է և հանդիսանում է 100% հեռակա ուսուցման ծրագիրը:

     - Անկախ ուսուցման ակադեմիան լրիվ դրույքով ծրագիր է, և աշակերտները պետք է 22 օրը մեկ ավարտեն մեկ դասընթաց: Որոշ աշակերտները կարող են ավելի արագ ավարտել դասընթացը:

     - NCAA օրենքներով սպորտային թիմերի մարզիկները չպետք է արձանագրվեն Անկախ ուսուցման ակադեմիայի դասերին:

     - Միջնակարգ և միջանկյալ դպրոցների աշակերտները կարող են մասնակցել երկակի ուսուցման դասընաթցներին արձանագրվելով միայն 2 դասի, որոնք հնարավոր չէ վերցնել Անկախ ուսուցման ակադեմիայում:

     - APEX թվային (առցանց) ծրագիրը հանդիսանում է Անկախ ուսուցման ակադեմիայի ուսումնական ծրագիրը:

Դպրոցի անձնակազմն ամեն քայլ կձեռնարկի, ձեր պատասխանները ստանալուց հետո, ձեր երեխային հիբրիդ (թե դպրոցում և թե տնային պայմաններում) ԿԱՄ 100% հեռակա ուսուցման մոդելու տեղավորելու համար: Այս հերթափոխը (դասացուցակը) կմնա նույնը մինչև 2021 թվականի մայիս ամիսը, քանի դեռ առողջապահական պայմանները չեն փոխվել:
Ծնողները կարող են դպրոցի գրասենյակ գալ միայն ժամադրություն ունենալու միջոցով: Ցանկացած շփում գրասենյակի աշխատակիցների հետ, ներառնելով երեխային դասերից շուտ տուն տանելու ընթացքում, պետք է նախապես զանգահարել կամ էլեկտրոնային նամակ ուղարկել: Հաճախման կամ բժշկի կողմից տրված փաստաթղթերը պետք է էլեկտրոնային նամակով ուղարկել համապատասխան անձանց և ոչ թե դպրոց բերել անձամբ:  

Եթե աշակերտը Կորոնավիրուսի քննության ընթացքում դրական պատասխան ստացավ, նա պետք է մնա տանը: Նա պետք է 10 օր չունենա որևէ ախտանշան, որպեսզի կարողանա ետ վերադառնալ դպրոց: Եթե աշակերտը շփվի Կորոնավիրուսով հիվանդ անձի հետ, ապա նա պետք է մնա տանը մեկուսացած: Աշակերտը պետք է 14 օր մնա տանը, առանց ախտանշանների, որպեսզի կարողանա ետ վերադառնալ դպրոց: Եթե աշակերտի ջերմությունը բարձրանա դպրոցում եղած ժամանակ, ապա նրան կպահենք գրասենյակում՝ մեկուսացած վիճակում, կզանգահարենք ծնողին, ով իր հերթին պետք է երեխային տուն տանի 30 րոպե ընթացքում:  

Տարբեր առիթների միջոցով, ծնողները և աշակակերտները կծանոթանան այս փաստաթղթի տեղեկությունների հետ, որոնցից են տեսաժապավենները, տեղեկատու թերթերը, էլեկտրոնային փոստով ստացված նամակները, հեռախոսազանգերը և այլն: Աշակերտները պետք է ծանոթանան այն տեղեկության հետ մինչև դպրոց ժամանելը:

Վերջնական բոլոր որոշումները կախված են առողջապահական գրասենյակի պահանջներից:

Sign in to Google to save your progress. Learn more
Միջանկյալ դպրոցի դասացուցակի օրինակ                                                                    Հիբրիդ մոդելի ուսուցում. Միջանկյալ դպրոց 176 րոպե + առնվազն 66 րոպե առցանց ուսուցում                                                                                              Ընդհանուր = օրական 240 կրթական րոպե
Միջնակարգ դպրոցի դասացուցակի օրինակ                                                                          Հիբրիդ մոդելի ուսուցում. Միջանկյալ դպրոց 186 րոպե + առնվազն 66 րոպե առցանց ուսուցում                                                                                                 Ընդհանուր = օրական 240 կրթական րոպե
Խնդրում ենք գրել այս փաստաթուղթը լրացնողի անունը. *
Աշակերտի ազգանուն (Ազգանունի առաջին տառը գրել մեծատառով և ավելորդ տարածություն չթողնել) *
Աշակերտի անուն (Անունի առաջին տառը գրել մեծատառով և ավելորդ տարածություն չթողնել) *
Աշակերտի ԲԴՄՇ-ի էլեկտրոնային փոստի հասցեն (օրիանակ՝ 20mhill@stu.burbankusd.org)
Ո՞ր դպրոցում է սովորում այս երեխան. *
Ո՞ր դասարանում է սովորում այս երեխան. *
Խնդրում ենք մեկ տարբերակ ընտրել այս երեխայի համար, եթե կարողանանք դպրոց վերադառնալ.   *
Եթե մի քանի երեխա ունեք, որ սովորում են Բրբենքի դպրոցներում, ապա կցանկանա՞ք, որ նրանք դպրոց հաճախեն նույն հերթափոխով (դասացուցակով): *
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This form was created inside of Burbank Unified School District. Report Abuse